Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2010

Սովորեք ներել

Սովորեք ներել

Ձեր կյանքում եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ վիրավորել են ձեզ և արդեն քանի տարի է, չեք կարողանում մոռանալ: Խորհելու առիթ են տալիս այն զգացողությունները, որոնք ձեր մեջ են, ավելի շուտ ոչ թե վիրավորողին են խանգարում, այլ ձեզ` զրկելով հանգստից ու վնասելով սեփական առողջությանը:

 

Գուցե ժամանակն է սովորել ներելու վիրավորանքները: Հաճախ դա այնքան էլ դյուրին չէ, բայց կարելի է փորձել:

 

Պայքար հանուն արդարության, թե հպարտություն


Հիշաչարությունն ու վիրավորանքը միշտ էլ բնավորության բացասական գծեր են համարվել: Նույնիսկ, եթե մենք վիրավորում ենք ինչ-որ մեկին, ապա հաճախ դա թաքցնում ենք ու աշխատում մոռանալ այդ տհաճ միջադեպի մասին:

 

Վիրավորանքը կարելի է ՙճիշտ՚ համարել միայն այն դեպքում, երբ վիրավորում են այն, ինչը սուրբ է մեզ համար` հավատը, ընտանիքը, բարոյական արժեքները: Բայց, առավել հաճախ, վիրավորանքն առաջանում է որպես ինքնասիրության և հպարտության դրսևորում: Ըստ էության, յուրաքանչյուր իրավիճակ, որում  մարդն իրեն զգում է չգնահատված, վիրավորված, հիասթափված, իրենից ներկայացնում է հակասական պատկերացում շրջապատի մարդկանց իրական վերաբերմունքի մասին: Դա հատկապես կարևոր է, եթե շրջապատում կան մարդիկ, ովքեր կարևոր են, հարգված ու սիրված: 

 

Ինչի է հասցնում ագրեսիան


Նույնիսկ, եթե ձեզ մեղադրում են դատարկ բանի համար, չեն գնահատում ձեր վաստակը, պետք  չէ դա ընկալել որպես վիրավորանք, այլ որպես սեփական գործողությունների վերլուծություն: Հնարավոր է, նույնիսկ զարգացնել դրական հատկությունները, որպեսզի հաջորդ անգամ շրջապատողները նկատեն և գնահատեն ձեր արժանիքները:

 

Եթե դուք չեք ստանում ցանկալի գնահատանքը և պարզապես ձեր մեջ կուտակում եք  վիրավորանքը, այն միացնում է, այսպես կոչված, մտավոր ագրեսիան: Դուք պատկերացնում եք, թե ինչպես եք վրեժ լուծում կամ պատժում ձեզ վիրավորողին, իսկ այդպիսի մտքերը քայքայում են օրգանիզմի նյարդային և իմունային համակարգերը: Դրա հետ մեկտեղ, արագացած շնչառությունը հանգեցնում է սրտի աշխատանքի խանգարման: Պարբերաբար կրկնվող իրավիճակները, երբ անընդհատ բարկանում եք ինչ-որ մեկի վրա, թաքցնելով հույզերը, կարող է մաշկի վրա ցան առաջացնել: Եվ ավելի վատ, արմատացած վիրավորանքը հաճախ հանգեցնում է քաղցկեղային հիվանդությունների:

 

Ոչ հասուն հույզեր


Մեր բոլոր հույզերն ինչ-որ կերպ օգնում են հարմարվել կյանքին: Վիրավորանքի մեջ ինչը կարող է օգտակար լինել:

 

Պարզվում է այն շատ օգտակար է փոքրիկ երեխաներին: Եթե փոքրիկը վիրավորվում է ու լաց լինում, դա ազդանշան է ծնողներին, որպեսզի փոխեն իրենց վերաբերմունքը և տան  երեխային այն, ինչ նրան պետք է (սնունդ, խաղալիք կամ մեծերի ուշադրությունը): Ստացվում է, որ մեկի վիրավորանքը հարուցում  է մյուսի մեղքը, այսինքն, ինչ-որ կերպ այն թույլ է տալիս  մանիպուլյացիայի  ենթարկել շրջապատի մարդկանց: Իսկ դա անհրաժեշտ  երեխայի զարգացման և ծնողների վերաբերմունքի ձևավորման համար: Բայց, երբ երեխան մեծանում է, վիրավորանքն արդեն օգուտ չի բերում: 

 

Երբ մարդը ցույց է տալիս իր վիրավորանքը, նա ինչպես և երեխան, ղեկավարում է մյուսներին: Ուշադրություն դարձրեք վիր վորված մարդու  դեմքի շարժումներին (միմիկային).  այն, ինչպես երեխաների մոտ, չարություն և  ինքնասիրություն է արտահայտում:

 

Եթե մենք վիրավորվում ենք, ցույց չենք տալիս մեր զգացմունքները ու շրջապատողներն էլ իրենց մեղավոր չեն զգում, վիրավորանքը պարզապես անօգուտ է:

 

Ներիր


Ցավոք, մենք մանկուց մեզ հետ բերում ենք ոչ նպատակահարմար սովորություններ: Բոլոր մեծահասակ անձինք պարբերաբար վիրավորվում են, բայց շատերի համար այն խնդիր չի դառնում: Ինչն է նրանց օգնում հաղթահարել իրենց բացասական հույզերը: Ներել կարողանալը: Ընդ որում, դա պարզապես  անտարբերությունը չէ մյուսների դիտողությանը,  ոչ էլ վիրավորողի  արհամարհանքն ու ստորացումը: Ներումը դա հաշտությունն է մեկ այլ մարդկանց սեփական կարծիքի իրավունքի անկեղծ ընդունման  և խաղաղության կնքման: Հավատացյալ մարդկանց քաջ հայտնի են հետևյալ խոսքերը. ՙԹող մեր պարտքերը մեզ, ինչես մենք ենք թողնում մեր պարտապաններին:Այստեղ  պարզ երևում է, որ մեր մեղքերը  կներվեն, եթե  մենք էլ սովորենք  ներել ուրիշներին: 

 

Ինչու տղամարդիկ ներողություն չեն խնդրում


Ավելի հեշտ է ներել նրան, ով ներողություն է խնդրում: Բայց որոշ մարդիկ պարզապես չեն հասկանում ներողության արժեքը, և շատ հաճախ այն արհամարհում են, հատկապես տղամարդիկ: Նույնիսկ, եթե նրանք ներողություն են խնդրում, ապա դա անում են որոշակի ձևակերպումներով. «ներիր, եթե քեզ վիրավորեցի», «եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իմ կոպտությունից, ես ներողություն եմ խնդրում»: Հետաքրքիր է, որ արևելյան երկրներում, տղամարդիկ, հակառակը, հաճախ են պատեհ-անպատեհ ներողություն խնդրում: Օրինակ, ճապոներենում «ներեցեք» բառի 50 տարբերակ գոյություն ունի: Բայց, նույնիսկ այս երկրում էլ ներողություն խնդրելու սովորույթն ավելի շատ սոցիալական ավանդույթների տուրք է, քան անկեղծ զղջում:

 

Եթե դուք նույնիսկ շատ խորն եք վիրավորվել, փորձեք ներել ձեզ վիրավորողին, հանուն ձեր սեփական հարմարավետության, բարեկեցության և առողջության: 

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1 (539), 15.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին

Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին  (մամուլի և զանգվածային...

Հրատապ թեմա Հայաստանում
Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...

Իրադարձություններ Հայաստանում
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...

Սնունդը և առողջությունը
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք

Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...

Իրադարձություններ Հայաստանում
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել

Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...

Հոգեկան առողջություն
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...

Նյարդաբանություն
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ.  Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են:  Օդի հովանավորյալների համար հիմնականը  մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...

Կանխատեսումներ
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Վարակաբանություն
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և աշխատանքը
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար

Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես
Իսկ դուք կապրեք 120 տարի
Իսկ դուք կապրեք 120 տարի

Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...

Ծերություև և երկարակեցություն
Բուժվել էներգիայի օգնությամբ
Բուժվել էներգիայի օգնությամբ

Առողջությունը պահպանելու համար հարկ է օրգանիզմն ապահովել նաև անհրաժեշտ էներգիայով: Ամեն տեսակի վիրուսները ճնշում են իմունիտետը, նշանակալիորեն նվազեցնում պաշտպանական ուժերը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Նյարդերը և քաղցկեղը
Նյարդերը և քաղցկեղը

Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...

Նյարդաբանություն Ուռուցքաբանություն
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
Մերսում տրամադրության համար
Մերսում տրամադրության համար

Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը  նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի  մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ